Արա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք

29/7/2026 22:42

Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը, գրում է Փաստինֆոն։ ««Փաստինֆոի» հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել էր որպես խափանման միջոց կիրառել 2 ամսվա կալանքը։ Հիշեցնենք, Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։ Նախշքարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։ Գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի 21-ամյա Մ․Մ․-ն, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ»։