Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

10/4/2026 10:38

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի, Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Ափնագյուղից Սպիտակի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։