Եղե՛ք օրինապահ․ ԱՄՆ դեսպանատուն
10/4/2026 10:27

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։
Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող են վտանգել ձեր այցը»,- հայտնում են Դեսպանությունից։