Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է

9/4/2026 17:22

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է։ Բավրայի մաքսային անցման կետով երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտնել էր, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։