Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են

14/2/2026 12:10

Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են, ավելին ասել չեմ կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Հարցին՝ այն հոգևորականները, որոնք ունեն մեղադրյալի կարգավիճակ, հնարավո՞ր է Եպիսկոպոսաց ժողովին մասնակցեն առցանց տարբերակով, նա պատասխանել է. «Ոչինչ չեմ կարող ասել, կազմակերպչական աշխատանքներն ընթանում են, այդ հարցերին հանձնախումբն իր պատասխանը կտա»,-նշել է նա: