Ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա

13/12/2025 23:09

Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։ Եվ ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա։ Գրել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ «Հերիք է երկիրը վերածեք փորձադաշտի։ Դպրոցը քար ու բետոն չէ։ Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։ Եվ ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա։ Եթե սա ձեզ նեղացնում է՝ խնդիրը մեր խոսքը չէ, խնդիրը ձեր արածն է։ Իսկ Հայաստանը քանդելու համար չէ, Հայաստանը կառուցելու համար է: Ու կառուցելու ենք Հայաստանը` ունենալով հզոր ու իսկական հայ առաջնորդ»: