Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13/12/2025 16:42

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։ Որոշումը կայացրեց Կարեն Ֆարխոյանը` այն նույն դատավորը, որը կալանքի որոշում էր կայացրել։ Փաստաբան Ռոման Ահարոնյանը Armenia Sputnik-ին հայտնեց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։ Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։